Մոսկվայում հերթական աղմկոտ սպանությունն է եղել: Ապրիլի 21-ի գիշերը Ռուսաստանի մայրաքաղաքի հարավ-արեւելքում սպանվել է մանկական կոշիկի արտադրության «Ալլիգաշա» ընկերության նախկին տնօրեն, 40-ամյա Ռոբերտ Մարգարյանը: Անհայտ անձը գնդակահարել է Մարգարյանին` հենց իր տան բակում: Ստացած վերքերից Մարգարյանը տեղում մահացել է:

Հանցագործության ականատեսը տան սպասուհին է, որը հայտնել է, թե անհայտ տղամարդը թիկունքից վազել է դեպի զոհը եւ երկու անգամ կրակել պարանոցին:

Փաստի առթիվ քր. գործ է հարուցվել: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները: Արդեն հայտնաբերվել է երկու պարկուճ: Ամենայն հավանականությամբ, հանցագործը կրակել է «ԻԺ» մակնիշի ատրճանակից: