Ադրբեջանի իրավապահ մարմինները մոտ մեկ միլիոն դոլարի տուգանք են նշանակել «Կոկա-Կոլա»-ի տեղական մասնաճյուղին՝ ընկերությանը մեղադրելով երկրի հակամենաշնորհային օրենքները խախտելու մեջ։
Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությունն է տեղեկացնում, երկրի հակամենաշնորհային օրենքների կատարումը վերահսկող գործակալությունը հայտարարել է, թե «Կոկա-Կոլա»-ն, ըմպելիքի գինը առանց որեւէ արդարացման բարձրացնելու եղանակով, հավելյալ մոտ 94Օ հազար դոլար է վաստակել։ Ըստ այդ որոշման, ստացված հավելյալ եկամուտը կփոխանցվի պետական բյուջե, որպես տուգանք։
Այս քայլն իրականացվում է այն պահին, երբ Ադրբեջանը տարբեր մակարդակներում սկսել է դատապարտել ԱՄՆ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում «հայանպաստ դիրքորոշում» որդեգրելու համար։


























