Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):




























