Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ կոչով դիմել է Չինաստանի կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին՝ միացնել իր հզոր ձայնը համաշխարհային հանրությանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն եւ դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսեւորումները, որպեսզի նման ողբերգություն երբեք չկրկնվի մարդկության պատմության մեջ»,- ասված է նամակում:
Դիմումը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լեւոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խառատյանը, Լեւոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը եւ ուրիշներ:
Ապրիլի 24-ին, ժամը 12.15-ին Տիգրան Խզմալյանը նամակը կհանձնի Չինաստանի դեսպանատուն։




























