Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների մի խումբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առաջ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բողոքի գործողություն են իրականացրել:
Թուրքիայի դեսպանատան դիմաց հավաքված հայերը դատապարտել են Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը: Հավաքվածների ձեռքերում եղել են կարգախոսներ եւ Հայաստանի եռագույնները:




























