Ռուսաստանում մեկնարկել է ավանդական հայրենասիրական «Գեորգեւյան ժապավեն» ակցիան: Կամավորները փողոցներում բաժանում են գեորգեւյան ժապավենները: Դրա գույները՝ սեւ եւ նարնջագույն, խորհրդանշում են «ծուխ եւ կրակ»: Դա Մեծ Հայրենականում տարած Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է:
Գեորգեւյան կամ, ինչպես այլ կերպ անվանում են, «գվարդիական» ժապավենը, զարդարում է ամենահարգի զինվորական պարգեւներից մեկը՝ Փառքի շքանշանը:
Ակցիան իրականացվում է արդեն վեցերորդ տարին շարունակ: 5 տարվա ընթացքում բաժանվել է 55 միլիոնից ավելի ժապավեն, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ տասնյակ այլ երկրներում՝ Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկաներում:
Մարդիկ սովորաբար ժապավենները կապում են հագուստի, պայուսակների, մեքենաների ալեհավաքների վրա՝ ի նշան երախտիքի վետերանների եւ զոհվածների նկատմամբ:




























