NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «EconoMonitor» կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Չիկագոյի համալսարանին կից Բիզնեսի բարձրագույն դպրոցում միջազգային քաղաքականություն դասավանդող Մարվին Զոնիսը:

Ռուսաստանը հաջողությամբ անեքսիայի ենթարկեց Ղրիմը, հնարավոր է շարունակի Ուկրաինայի ռուս բնակչությամբ մյուս տարածքների նկատմամբ: Ռուսաստանն անտեսում է միջազգային իրավունքն ու համաձայնագրերը, որոնք Ուկրաինային տարածքային ամբողջականություն են երաշխավորում: Պուտինի կայսերապաշտական քայլն ավելացրեց գլոբալ ռիսկերը եւ կարող է ավելի մեծ կոնֆլիկտների հանգեցնել:

Մեծ թվով պետություններ ունեն պոտենցիալ կոնֆլիկտի համար աղբյուր ծառայող բողոքներ: Իսպանիան հավակնություններ ունի Ջիբլարթարի նկատմամվ: Տրիանոնի համաձայնագրով Հունգարիան կորցրել է տարածքի 71 մասն ու էթնիկ հունգարական բնակչության մեկ երրորդ մասը:

ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-1994թթ. ընթացքում անկախ հանրապետություններ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում էին Լեռնային Ղարաբաղի համար, որը պատերազմից հետո հայտարարել էր իր անկախության մասին: Հեռավոր նպատակն է Հայաստանի հետ միացումը: Սակայն Ադրբեջանն այլ կարծիք ունի:

Կովկասի հյուսիսային սահմանի երկայնքով ձգվող ռուսական հանրապետությունները, որոնք ունեն առավելապես մահմեդական բնակչություն, շարունակում են անկախության ձգտել: Իսկ Պուտինը շարունակում է ընդգծել Ռուսաստանի սահմաններից դուրս բնակվող ռուսների շահերի պաշտպանությունը:

Ճապոնիան հրաժարվել է հաշտվել Կուրիլյան չորս կղզիների կորստի հետ: Չինաստանը բարձրացնում է Արեւելյան Ասիայի հետ հնարավոր կոնֆլիկտը՝ Դյաոյուդաո կղզու համար: Չինաստանն ակտիվորեն պաշտպանում է իր հավակնությունները Տոնկինյան նեղուցի եւ Հարավ-չինական ծովի նկատմամբ: Շարունակվում է իսրայելցիների եւ պաղեստինցիների պատերազմը: Պետքարտուղար Քերիի առաքելությունը թվում է ձախողված: Առավել հավանական է ուժի գործադրումը:

Այն ժամանակ, երբ Ռուսաստանն իր վերջին նախաձեռնությունում հաջողության հասավ, դա կարող է տարածքային պահանջատիրությունը տարածել ողջ աշխարհում: Գլոբալ քաղաքական ռիսկն ավելացել է, իսկ դրան կարող է լուրջ կոնֆլիկտ հաջորդել: