Բաքվում անցկացվող բռնցքամարտի պատանեկան առաջնությանն անհաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը։ Նա զիջել է եգիպտացի Հեշամ Մահմուդ Աբդելալին եւ դուրս մնացել մրցաշարից։
Նարեկ Աբգարյանը պարտություն է կրել բոլոր երեք մրցումներում՝ 1-2, 1-2, 0-1:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի 90 երկրների շուրջ 460 մարզիկներ։ Հայաստանը ներկայանում է վեց մարզիկներով։




























