Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում սողանքների հետեւանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական վարչությունից, հանրապետության գազամատակարարումը շարունակվում է իրականացվել ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների: