Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդը արտահերթ նիստի ժամանակ երկու ղրիմցի թթարների նշանակել է Ղրիմի նախարարների խորհրդի կազմում, ասվումէ Պետխորհրդի մամուլի ծառայությունում:

Ղրիմի կառավարությունում հատուկ պաշտոն է ստեղծվել Լենուր Իսլյամովի համար, իսկ Զաուր Սմիրնովը դարձել է միջազգային հարաբերությունների ու արտաքսյալների հարցերով հարապետական կոմիտեի նախագահ:

Համապատասխան որոշմանը կողմ են արտահայտվել ներկա գտնվող  80 պատգամավորներից 74-ը:

Ավելի վաղ մարտի  30 Ղրիմի թաթարների մեջլիսը առաջարկել էր թեկնածուների՝ աշխատելու Ղրիմի իշխանական մարմինների առանցքային պաշտոններում, հաղորդում է «Ղրիմի տեղեկատվական գործակալությունը»: