ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
Սակայն զրույցի թեման չի հաղորդվում, այս մասին պաշտոնական հաղորդագրություն եւս չի նախատեսվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորհրդարանում ընթանում է ոչ իշխանական չորս ուժերի փակ հանդիպումը՝ նվիրված ապրիլի 28-30-ի շուրջօրյա հանրահավաքների հետ կապված հետագա հարցերին:
Նախապես ծրագրվել էր հանրահավաքների ժամանակ պահանջել վարչապետի հրաժարականը: Սակայն նախօրեին Տիգրան Սարգսյանն ինքն է հրաժարական տվել, ինչի մասին հայտնի էր դարձել ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ ապրիլի 3-ի երեկոյան:



























