Մոսկվան չունի ու չի կարող գործ ունենալ Կիեւում «դիպուկահարների գործի» հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հանցագործություններն իրականացվել են ուկրաինական տարածքում: Մենք այդ հանցագործությունների հետ կապ չունենք ու չէինք էլ կարող ունենալ»,-ասել է նա: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում տարաձայնությունների պատճառը Կիեւի ներկայիս իշխանությունների անկարողությունների է՝ «բոլոր ուկրաինացիների հանդեպ հարգանք ցուցաբերելու, այդ թում՝ նրանց իրավունքնրի»:

ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը արդեն բազմիցս խոսել է այն մասին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կարող էր լինել սահմանադրական բարեփոխումը: