Սոչիում «ությակի» գագաթաժողովի նախապատրաստումը դադարեցվել է, բայց՝ ոչ ռուսական նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Սոչիում «ությակի» գագաթաժողովի նախապատրաստումը դադարեցվել է, բայց՝ ոչ մեր նախաձեռնությամբ: ԱՄՆ-ն եւ «խմբի» մյուս մասնակիցներն են դուրս եկել ռուսական նախագահությունից: Հասկանալի է, որ եթե «ությակի» գլխավոր միջոցառումը չկայանա, անիմաստ ենք համարում նաեւ մնացածների անցկացումը, թեեւ ռուսական նախագահության ծրագիրը, որը այս տարի հավանության էր արժանացել արտասահմանցի գործընկերների կողմից, բավական հուսալի էր», - Ռյաբկովի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























