Ռումինիան հրաժարվել է հազար հոգուց բաղկացած ռազմական կոնտինգենտը Կենտրոնական աֆրիկյան հանրապետություն ուղարկել՝ Ուկրաինայում լարվածության էսկալացիայի պատճառով: Այս մասին լչրագրողներին է հայտարարել նախագահ Տրայան Բեսեսկուն:

«Մեծ սպասումներ կային՝ կապված Ռումինիայի ցամաքային կոնտինգենտի հետ, սակայն Սեւծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով որոշել ենք սահմանափակվել միայն ԳՇ սպաներով»,-ընդգծել է ռումինացի նախագահը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ԵՄ ռազմական առաքելությունը ԿԱՀ ուղարկելու որոշումը կայացվել էր հունվարի սկզբին, երբ ԵՄ 28 մշտական ներկայացուցիչ-երկրների ներկայացուցիչները վավերացրել էին համապատասխան առաջարկությունը;