Ուկրաինացի զինվորականները իրենց ընտանիքներով համախմբված շարասյուներով դուրս են գալիս Ղրիմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ Ղրիմի մեդիակենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
Երեք շարասյուների կազմում կա ավելի քան հինգ հարյուր զինծառայող ու նրանց ընտանիքների անդամներ, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղրիմից արդեն դուրս է բերվել ուկրաինացի ավելի քան 2 հազար զինծառայող:



























