Անկախ Հայաստանի կառավարության կազմից, Մաքսային միություն մտնելու նպատակը կասկածի տակ չէ,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ՄՄ-ի անդամակցության նախապատրաստման հանձնաժողովի նախագահ հանդիսացող վարչապետի հրաժարականը բացասաբար անդրադառնալ ՄՄ-ին Հայաստանի ինտեգրման տեմպերի վրա, քաղաքագետը նշել է, որ ժամկետային սահմանափակումներն այդ գործընթացի համար սկզբունքային չեն:  «Եթե միջազգային ընդհանուր իրավիճակը չփոխվի, էական չէ՝ դա մայիսին կլինի, թե սեպտեմբերին», - ընդգծել է Մարկարովը:

Ըստ նրա՝ Հայաստանի տվյալ ուղղության հետ կապված ինտեգրացիոն գործընթացների արագացումը քաղաքական որոշում է, որը կառավարությունը իրականացնում էր միջոցառումների մակարդակով:

Հիշեցնենք, ապրիլի 3-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնի էր դարձել, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սա մեխանիկորեն ենթադրում է ամբողջ կառավորթւյան հրաժարականը: Նշենք նաեւ, որ Հայաստանի ՄՄ մտնելու գործընթացը նախատեսվում է ավարտել մինչեւ ընթացիկ տարվա մայիսի վերջ: