Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Կանադայում Հայաստանի դեսպանությունը Օտտավահայ մշակութային կազմակերպության հետ համատեղ մասնակցեց «Մշակույթների տոն» (Celebration of Cultures) միջոցառմանը, որը կայացավ ապրիլի 3-ին Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների եւ տեխնոլոգիաների քոլեջում (Algonquin College of Applied Arts and Technology):
Տարբեր ազգերի մշակույթներին նվիրված միջոցառմանն իրենց տաղավարներով հանդես եկան շուրջ երկու տասնյակ դեսպանությունների եւ տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի դեսպանության տաղավարը ներկայացել էր հայկական դուդուկով ու խաչքարով, հայ մշակույթի մասին պատմող նյութերով ու զբոսաշրջային բրոշյուրներով, իսկ հայ կամավորները մատուցում էին հյուրերին հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվեց նաեւ Հայաստանի տեսարժան վայրերի եւ մշակույթի վերաբերյալ «Հայաստանը քեզ հետ» ֆիլմը:


























