30 մարդ է սպանվել եւ մոտ 300-ը վիրավորվել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի շուկայում՝ Չադի զինվորականների կողմից։  Այս տեղեկությունները լրագրողներին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլը՝ խոսելով Բանգիում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասին։

Նրա խոսքերով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի աշխատակիցների կողմից իրադարձությունների վայրում իրականացված հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ «մարտի 29-ին Չադի ազգային բանակի զինծառայողները կրակ են բացել շուկայում գտնվող մարդկանց ուղղությամբ»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Հրաձգության հետեւանքով առնվազն 30 մարդ է մահացել, իսկ ոչ պակաս, քան 300-ը վիրավոր են։ Այս թվերը ներառում են երեխաների, հաշմանդամների, հղի կանանց եւ ծերունիների»,-այսվում է հայտարարության մեջ։