Սպիտակ տունը ծրագրում է վերանայել իր մոտեցումը մերձավորարեւելյան կարգավորմանը, երբ պաղեստինցինրի ու իսրայելցիների բանակցությունները անդունդի եզրին են հայտնվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Ապրիլի 4-ին Քերրին հայտարարել է, որ երկու կողմերի ձեռնարկած քայլերը չեն նպաստում բարեհաջող բանակցություններին: Նա ասել է, որ ժամանակային սահմանափակում կա, որ ԱՄՆ-ն կարող է տրամադրել այդ խնդրին այն պայմաններում, երբ երկու կողմերը չեն ցանկանում դիմել կառուցողական համագործակցության: Այս մասն Քերրին հայտաարել է Մարոկկո կատարած այցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Բանակցությունները տապալվել էին այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Իսրայելը հրաժարվել էր ազատ արձակել պաղեստինցի 104 բանտարկյալներից 26-ին, ինչը նախատեսված էր խաղաղ գործընթացը վերսկսելու պայմանավորվածությամբ:




























