Ուկրաինան չի ճանաչում «խարկովյան համաձայնագրերի» դենոնսացիան, ինչպես նաեւ Ռուսական Սեւծովյան նավատորմի մնալու խնդիրը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Ռուսաստանը նման է ճանապարհային ավազակի, որը վերցրել է աղյուսն ու նետել այլ մարդու վրա, իսկ այժմ պատմում է, որ պետք է պաշտպանվել դատարանում: Դա նրանց համակարգային մոտեցումն է, սակայն Ուկրաինան այս անգամ չի համապատասխանելու այն սցենարին, որը նրանք ակնկալում են»,-հայտարարել է նախարարը:
Հետեւաբար, Ուկրաինան պնդելու է, որպեսզի միջպետական պայմանագրերը իրականացվեն: Նա նաեւ նշել է, որ ցանկացած այլ դիրքորոշում պետք է ապացուցվի դատարանում, փոխանցում է ՈւՆՆ-ը:



























