Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել ցավերի պատճառով՝ հարկերից խուսափելու գործի շրջանակներում նախատեսվող որոշիչ դատական նիստի նախաշեմին:

Բժիշկների կանխատեսումներով՝ նա կարող է բուժհաստատությունը լքել արդեն առաջիկայում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Հաջորդ շաբաթ Միլանի դատարանը պետք է որոշի՝ արդյոք 77-ամյա Բեռլուսկոնին պատիժը կրելու է որպես տնային կալանք, թե ստիպված է լինելու կատարել հասարակական ուղղիչ աշխատանքներ:

Բացի հարկեր վճարելուց խուսափելու մեջ մեղադրվելուց, Բեռլուսկոնիին մեղադրում են նաեւ կոռուպցիայի, քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման ու պատգամավորներին կաշառելու մեջ: