Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատկանող «Զալեսիե» նստավայր» պետական կազմակերպությունը ստեղծվել էր իր տարածքում արտասահմանյան պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակություններին հավուր պատշաճին ընդունելու, բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման, ռացիոնալ օգտագործման եւ վերարտադրողականության համար:
Տարածքի ընդհանուր մակերեսն է 40000 հա: Կալվածքի տարածքը բաժանված է չորս անտառային զանգվածների՝ Զալեսկոյե, Դեսնյանսկոյե, Ռոժնյանսկոյե եւ Լիտկովսկոյե:
Անտառային ֆոնդում գերակշռում են սոճիները, կաղնիները եւ այլ ծառատեսակներ, հայտնում է Ukrinform-ը:




























