Սիրիայի ընդդիմության մարտիկները հերթական անգամ ռմբակոծել են մայրաքաղաքի բնակելի թաղամասերը:

ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ  ականանետներից արձակված  հինգ արկ է ընկել Դամասկոսի Բաբ Թումա թաղամասում՝ պայթելով հրապարակում եւ հարակից փողոցներում: 22 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ կանայք:  Ավերվել են բնակելի տներ եւ ավտոմեքենաներ:  Եվս մեկ արկ ընկել է  Ալ Բախսայի հյուրանոցի վրա: Շենքը  վնասվել է: Զոհեր եւ տուժածներ չկան: Հայ համայնքի շարքերում տուժածների առկայության մասին տվյալներ առայժմ չկան: