Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացվածության որոշակի նվազում է արձանագրել, սակայն իրավիճակը շարունակում է սպառնալից մնալ:

Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Նա նշել է, որ պահպանվում է ուկրաինական սահմանների մոտ ՌԴ ԶՈւ ոչ բնական կենտրոնացումը եւ հավելել է, որ սահմանին ռուսական զորքերի մասին ինֆորմացիան լիարժեք չէ:

Ավելի վաղ փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանների մոտ կենտրոնացած են 10-15 հազար ռուսաստանցի զինվորականներ: