Պետդուման այսօր կայացած նիստի ընթացքում երկրորդ ու երրորդ ընթերցումներով ընդունել է ռուսաց լեզվին ազատորեն տիրապետող հայրենակիցներին պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրենքը:

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է հարցազրոյց անցնի հատուկ հանձնաժողովում, որը կորոշի՝ արդյոք նա ռուսաց լեզվի կրող է: Հարցազրույցը անցնել կկարողանան այն մարդիկ, որոնք իրենք կամ իրենց հարազատները ապերլ կամ ապրում են նախկին ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության կամ էլ ժամանակակից Ռուսաստանի տարածքում:  Դա նշանակում է, որ օրենքը տարածվելու է նաեւ Ղրիմի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ որում, մարդը պետք է հրաժարվի իր նախկին քաղաքացիությունից:

Քաղաքացիություն ստանալու համար պարզեցվել են մի շարք ընթացակարգեր: