«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ։
Նույն աղբյուրները պնդում են, որ այդ գործընթացի ավարտ է դիտվել օրերս «Մարիոթում» կազմակերպված ՀՀԿ տնտեսական ֆորումը։ Իսպանիայի նախկին վարչապետի թաղման արարողությանը մասնակցելուց հետո Հայաստան վերադարձած Տ. Սարգսյանին ասվել է՝ կարող ես հեռանալ: Նույն երեկոյան Բաղրամյան 26 են կանչվել Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արթուր Բադդասարյանը և էլի մարդիկ, որոնք տեղեկացվել են վարչապետի հրաժարականի մասին։ «Ով լինելու» հարցը քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանն սկսել էր կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ. ժամը 13,30-ին նրա մոտ է եղել Գագիկ Ծառուկյանը, ժ. 16-ին՝ Հովիկ Աբրահամյանը, 5-ին՝ Արթուր Բաղդասարյանը, որից հետո՝ Բորդյուժան, որը Հայաստան է ժամանել մի քանի ժամով եւ երեկ էլ մեկնել։ Ի դեպ, որոշները պնդում են նաեւ, որ հանդիպում է եղել Սարգսյան-Քոչարյան» ֆորմատով, ինչը, սակայն, մեզ չհաջողվեց ճշտել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























