Հավանաբար հիմքեր կան նշելու, որ Ուկրաինայում միասնական ազգի ինտեգրացում տեղի չի ունեցել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Լատվիայի էկոնոմիկայի նախկին նախարար, լատվիական «Pasazieru Vilciens» ընկերության տնօրենների խորհրդի անդամ(Լատվիայի երկաթգծի շարժակազմի օպերատոր) Այգարս Շտոկենբերգսը:

«Ուստի իրավիճակը շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Եվ երբ տնտեսական դժվարություններ ի հայտ եկան, սկսվեց պայքար, թե ով հաղթող դուրս կգա, կլինի օլիգարխ, թե ուրիշ մեկը: Կարծում եմ, մեզ դեռ մի որոշ ժամանակ անորոշություն է սպասում»,- հայտարարել է Շտոկենբերգսը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի բնակիչներն Արեւմեւտքի ֆինանսական աջակցությունից հետո կարող են դրականորեն նայել դեպի ԵՄ: Կարող ենք վստահ լինել, որ Ուկրաինային կօգնեն ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԱՄՀ-ը: Երբ դրա շնորհիվ երկրում կյանքը բարելավվի, ուկրաինացիները դրականորեն կնայեն Եվրամիությանը: «Մայիսին Եվրամիությունը միակողմիանի կարգով իր շուկան կբացի ուկրաինական արդյունաբերական ապրանքների համար»,- հիշեցրել է Շտոկենբերգսը: