Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Շվեդիայի Ռիգսդագի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման գործընթացի մասին եւ վարչապետին է հանձնվել այդ գործընթացի ու դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ԵՀՀ-ի նամակը:

Կարո Հակոբյանը վարչապետին նաեւ ներկայացրել է Եվրոպայի Հայերի Համագումարի գործունեության մասին հակիրճ պատկեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, Կ. Հակոբյանը հանդիպել էր նաեւ ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների` Շվեդիայի Սոցիալ դեմոկրատ կուսակցության եւ Ձախ կուսակցության առաջնորդների հետ, որոնք հիմնական դերակատարություն ունեցան Ռիգսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: