Եվրոպական երկրներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել են Հունաստանի տնտեսությանը 3 տարվա ընթացքում 110 միլիարդ դոլար հատկացնել` տնտեսությունը կոլապսից փրկելու համար:

Այս որոշումն ընդունվել է Եվրագոտու անդամ 16 երկրների ֆինանսների նախարարների արտահերթ նիստում: Այս ծրագրում Եվրագոտու երկրների ընդհանուր մասնաբաժինը կազմում է շուրջ 80 մլրդ եվրո: Մնացած գումարը` 30 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, մինչեւ տարեվերջ կտրամադրի ԱՄՀ-ն: Ծրագրի շրջանակներում Հունաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության առաջին մասը կփոխանցվի մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 19-ը եւ կկազմի 8,5 մլրդ եվրո:

Այս աջակցության դիմաց, Հունաստանի կառավարությունը պարտավորվել է զգալիորեն կրճատել իր բյուջեի դեֆիցիտը, նվազեցնել պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը եւ զսպել սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումը: Սա բնականաբար, առաջ է բերել երկրի աշխատավորների զայրույթը, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնում նման քայլերի հետ: Արդյունքում Հունաստանում պարբերաբար գործադուլներ, ու բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ավարտվում են ոստիկանների հետ բախումներով: