2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,684 միլիարդ դոլար, ինչը ավելի քան 1,3 անգամ զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՊՄԿ) կայքում հրապարակված տվյալները։
2025 թվականի հունվար-սեպտեմբերին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել էր 3,659 միլիարդ դոլար։ Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 26,6%-ով կամ ավելի քան 1,3 անգամ։
ՊՄԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է 883,587 միլիոն դոլար՝ աճելով 3,7%-ով։ Միևնույն ժամանակ, հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ներմուծումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 36,3%-ով՝ 2,775 միլիարդ դոլարից նվազելով մինչև 1,767 միլիարդ դոլար։
Կոմիտեի տեղեկացմամբ՝ հունվար-սեպտեմբերի արդյունքներով Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղն Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում՝ զիջելով Իտալիային, Մեծ Բրիտանիային, Թուրքիային և Չինաստանին։ Այս ժամանակահատվածում ՌԴ-ին բաժին է ընկել երկրի արտաքին առևտրաշրջանառության 7,21%-ը։
2025 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 4,92 միլիարդ դոլար, ինչը 2,5%-ով ավելի էր 2024 թվականի ցուցանիշից։





























