Մայիսի 3-ին Ֆիլիպիններում կյանքի 83-րդ տարում քաղցկեղից մահացել է ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Ֆլորենսիա Կամպոմանեսը:
Նախկին շախմատիստն ու լրագրողը գլխավորել է շախմատային ֆեդերացիան 1982թ եւ ղեկավարել այն 13 տարի: Նրա նախագահության ամենավիճահարույց որոշումներից մեկը 1984թ. Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ աշխարհի չեմպոինի համար խաղի դադարեցումն էր: Այդ միջադեպը սկանդալ է հարուցել, որի արդյունքում շախմատային աշխարհը պառակտվել է: Կամպոմանեսի բոլոր ջանքերը՝ զարգացնել շախմատն աշխարհի տարբեր երկրներում, հակառակ արդյունքն է տվել եւ հանգեցրել նրա պատմության ամենալուրջ ճգնաժամին: Դրա հաղթահարման համար Կամպոմանեսի հաջորդ Կիրսան Իլյումժինովին անհրաժեշտ եղավ ավելի քան տասը տարի:



























