Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր, ապրիլի 23-ին, ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ հորդորեց գիտնականներին կենսաթոշակային կուտակային համակարգի մասով համբերատար լինել եւ սպասել կառավարության որոշմանը։ Նա նշեց, որ այսօր կառավարության կայքում կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ։ «Կտեսնեք, որ կառավարությունը իրոք քայլեր է ձեռնարկում», - ասաց նա։

«Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա եթե ՀՀ կառավարությունն ու նախագահը ղեկավարվեն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա», - ասաց նախագահը, պատասխանելով ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին, որը փոխանցեց երիտասարդ գիտաշխատողների դժգոհությունները այս հարցի վերաբերյալ։

Ակադեմիկոսը, խոսելով հայ գիտնականների աշխատավարձերի մասին, նշեց նաեւ, որ հարեւան երկրում՝ Թուրքիայում, գիտնականները ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նախագահը, եւ հենց դա է ցույց տալիս երկրի վերաբերմունքը գիտության հանդեպ։

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, ապրիլի 26-ին  մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: