Հայաստանի ուսանողությունը շարունակում է իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել են մագիստրատուրայում և ասպիրանտուրայում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի քանակը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ուսանողների նախաձեռնող խմբից, մայիսի 6-ին, ժամը 11:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ` դեպի ՀՀ Կառավարության շենք:

Բողոքի երթին կմասնակցեն Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ: Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: