Իրանի կառավարությունը կրճատել է բենզինի պետական սուբսիդիաները, որի հետեւանքով ապրիլի 25-ից այս վառելիքի գինը բարձրացել է 75 տոկոսով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսպիսով, հասան Ռոհանիի կառավարությունը հույս ունի պաշտպանել երկրի տնտեսությունը, որը ծանր վիճակում է հայտնվել Արեւմուտքի պատժամիջոցների հետեւանքով: Մեկ լիտր բենզինի գինը բարձրացել է 0,16 դոլարից հասնելով 0,28 դոլարի, կամ 4 հազարից՝ 7 հազար ռիալի: Այս սակագնով կարելի է շատ սահմանափակ քանակով բենզին ձեռք բերել, իսկ ազատ վաճառքում բենզինի գինը 10 հազար ռիալ է:
Չնայած գրի բարձրացմանը, բենզինն Իրանում շարունակում է մնալ աշխարհում ամենաէժաններից մեկը: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, այդ քայլը առաջ կբերի իրանցիների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուր չորրորդը գործազուրկ է:
Նշվում է, որ դիզվառելիքի եւ գազի գները նույնպես բարձրացել են:



























