Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ ապրիլի 28-ին մասնակցելուէ Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: