2014 թվականի ապրիլի 26-ին «Արդշինինվետսբանկ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատեց 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` ստուգված «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:
2013 թվականի վերջի դրությամբ աուդիտ անցած հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի նկատմամբ վկայում է հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն աճի մասին.

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`

Տարեվերջի դրությամբ «Արդշինինվեստբանկի» մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):
Արդշինինվեստբանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:




























