Այսօր Երեւանում ավտոտնակների, կրպակների եւ այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսեւորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, եւ մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երեւանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երեւանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաեւ շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երեւանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռեւս չկանքաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես ահիմն է, քանի որ որոշ վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երեւան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք:
Վերջերս Երեւանի քաղաքապետարանը նման պատճառաբանությամբ անհիմն կերպով մերժել էր Արաբկիրի բնակչի օրինական դիմումը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Խնդիրն այն էր, որ քաղաքացինդեռեւս 2007 թվականին դիմել էր քաղաքապետարան իր կողմից օգտագործվող ավտոտնակի օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանիհամապատասխան բաժնից ստացել էր հարկային հաշիվ, վճարել պահանջված գումարը, սակայն ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացըմինչ օրս չի կատարվել: Երեւանի քաղաքապետարանը սեփականաշնորհման ձգձգումն այս դեպքում պատճառաբանում է Արաբկիր վարչական շրջանի տարածքներում գոտիավորման սխեմաների վերջնական հստակեցման անհրաժեշտությամբ, այնինչ տվյալ տարածքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռեւս 2007 թվականին:
Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով շարունակվում է խախտվելբազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այսինքն՝ մարդիկ հաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները եւստիպված են լինում սպասել տարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծում կտա իրենց խնդրին:




























