Հայազգի ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանն առաջին անգամ ասել է, որ լրջորեն քննարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը՝ հանդես գալ երկրի ազգային հավաքականի կազմում:

«Ինձ դուր է գալիս այդ գաղափարը, եւ ամռանը՝ ընտանիքիս ու գործակալիս հետ այն քննարկելուց հետո ես վերջնական որոշում կկայացնեմ»,- ասել է խաղացողը՝ արգենտինական Լa Capital թերթին տված հարցազրույցում:

Պողոսյանը, որ երկար ժամանակ ցանկանում էր ընդգրկվել Ուրուգվայի հավաքական եւ նրա կազմում մեկնել ՀԱՀ՝ աշխարհի առաջնությանը, ասել է, որ սթափ է նայում իրավիճակին եւ հասկանում, որ թիմի կազմում ոչ պակաս լավ հարձակվողներ կան, նշում է «Սպորտ Էքսպրեսը»: