Թե ով կլինի Հայաստանի էներգետիկայի նախարար, կախված է գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Ազգային ժողովի պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հայտարարությունը:

2 օր առաջ Այվազյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունում նշանակվելու է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար:

Արմեն Մովսիսյանը Հայաստանի կառավարության վաղեմի ներկայացուցիչներից է, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2001թ.-ի դեկտեմբերից(էներգետիկայի նախարար, իսկ 2008թ.-ից՝ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար):