Հայաստանում Ռուսաստանից հետո գազի գնի բարձացման հարց դեռ չի քննարկվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը:

Գնի բարձրացումն առայժմ վերաբերում է միայն ռուսաստանյան շուկային, հավելել է նա: «Հայաստանի սակագինը կցված է Օրենբուրգի մարզի գազի գնին, սակայն այս պահին Հայաստանի համար գազի գնի բարձրացման հարց դեռ չի քննարկվել»,- հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտին Ռուսաստանում սակագների դաշնային ծառայությունը որոշում ընդունեց հուլիսի 1-ից բարձրացնել Ռուսաստանիզց գազի մեծածախ վաճառքի գները(որը ստանում են «Գազպրոմն» ու նրա մասնաճյուղերը)՝ միջինը 4,2 տոկոսով: Մեկ տարի առաջ՝ 2013թ.-ի հուլիսի 1-ին, բնակչության եը արդյունաբերության համար գինը միջինը 15 տոկոսով բարձրացավ: 2014թ.-ին եւ առաջիկա 2 տարում բնակչության համար սակագները բարձրացվելու են գնաճի մակարդակով հանած 0,7 տոկոսային կետ: