Հայաստանի ԱԺ-ն հավանություն է տվել «Սեւանա լճի էկոհամակարգի վերակագնման եւ պահպանման մասին» օրենքի խմբագրական ուղղումներին: Ինչպես քվեարկությունից առաջ կառավարության ներկայացուցիչներն են հայտել, նախապես ենթադրվում էր առաջիկա հինգ տարիներին լճից ոռոգման նպատակով ջրառի ծավալները մինչեւ 240 մլն խ.մ.-ի հասցնել` ներկայիս 170 մլն-ի փոխարեն: Սակայն իշխանությունը ընդառաջ է գնացել ընդդիմության եւ հասարակական հատվածի փաստարկներին, եւ վարչապետի մոտ քննարկումներից հետո որոշվել է օրենքի կիրառումը մեկ տարով սահմանափակել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը «կողմ» կքվեարկի օրինագծին, քանի որ Արմավիրի եւ Արարատի մարզերի ֆերմերներին ոռոգման ջուր է հարկավոր: Այնուամենայնիվ, տվյալ որոշումը նա իրադրողական եւ կեսքայլանի է որակել:

Արդյունքում օրենսդրական ուղղմանը կողմ են քվեարկել 96 պատգամավորներ, դեմ` 15: Եվս չորսը ձեռնպահ են մնացել: