ԱԺ գազային հանձնաժողովի աշխատանքը սովորական ռեժիմով է ընթանում, ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ այժմ պատգամավորները փաստերին ծանոթանալու եւ առաջարկներ մշակելու փուլում են:
Հիշեցնենք, հանձնաժողովի առաջին նիստը տեղի էր ունեցել 2014 թ. մարտի 3-ին: Հանձնաժողովը պետք է քննարկի Ռուսատանից ստացվող գազի գնագոյացման հարցերը, ինչպես նաեւ ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասը վաճառելու պայմանագրի իրավական համապատասխանությունը:



























