Հայաստանի խորհրդարանն ընդունեց ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին 67 պատգամավորներ, մեկը՝ ձեռնպահ:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը հայտարարեց, թե չեն մասնակցելու քվեարկությանը:
Նշենք, որ ըստ փոփոխությունների նախատեսվումէ չեղյալ համարել մարդատար մեքենաների ակցիզային հարկը՝ շքեղությանը հարկը:
Նշենք նաեւ, որ նիստը վարում է ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: Հավանաբար, հուզմունքից շփոթված նա ասաց. «Պարո'ն…տիկի'ն Բիշարյան, խոսեք»:




























