Հայաստանի քաղաքացիներին պետք է հանգամանալից պատասխան տրվի կենսաթոշակների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք պետք է ծանոթանանք խնդրին եւ մանրամասն, հանգամանալից պատասխան տանք: Պետք է ժամանակ տալ, որպեսզի բոլորը կարողանան արտահայտել իրենց կարծիքը: Առաջին քայլը ես արեցի, մենք հանեցինք համակարգում տուգանքները: Չեմ ուզում շտապել, բայց դե ֆակտո, ինչպես ասացի, պարտադիր բաղադրիչը առայժմ կասեցվելու է»,-ընդգծել է Աբրահամյանը:
Հարցին՝ քաղաքացիները ամբողջությամբ կստանա՞ն իրենց աշխատավարձերը ապրիլի համար եւ ինչ իրավական ակտերով պիտի առաջնորդվեն հարցեր լինելու դեպքում, Աբրահամյանը հայտարարել է. «Անհրաժեշտ է պարզապես կարդալ իմ ուղերձի բոլոր կետերը»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 23-ին հանդես էր եկել ուղերձով, որտեղ հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքը պետք է քննարկելի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ապրիլի 2-ին ՍԴ-ն որոշում էր կայացրել, ըստ որի հակասահմանադրական էր ճանաչել այդ օրենքի որոշ դրույթներ ու պահանջել ուղղել օրենսդրությունը մինչեւ սեպտեմբերի 30-ը:




























