Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատեւ աշխատանքի եւ համագործակցության համար:
«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ վստահության համար եւ նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարեւորությունը երկրի տնտեսության զարգացման գործում եւ այն պատասխանատվությունը, որ ստանձնում է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջեւ դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն:
































