«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները վրդովված, անտրամադիր ու մտահոգ են։ Նրանց աշխատավարձերը ուշացնում են։ Մեզ հայտնեցին, որ իրենց փորձերին՝ ճշտել, թե երբ կարող են աշխատավարձ ստանալ, պատասխանել են, որ փողը կա եւ այն կարող են ցանկացած պահի փոխանցել, պարզապես այն փոխանցելու հրահանգ չկա։ Ըստ աշխատակազմի անդամների տեղեկությունների, նորանշանակ վարչապետը հրահանգել է պատգամավորների եւ ԱԺ աշխատակիցների աշխատավարձերը փոխանցել միայն մայիսի 5-ի երեկոյան։ ԱԺ-ում աշխատող բոլոր այն անձինք, ում հույսն այդ աշխատավարձն է, բավական սրտնեղած ու վրդովված են, որ տոն օրերին փողի խնդիր են ունենալու։ Երեկ, երբ վարչապետից մեկնաբանություն ուզեցինք հարցի վերաբերյալ, նա պատասխանեց. «Ազգային ժողովը հիմա ունի նախագահ։ Շատ բան են ասում, չարախոսներին մի լսեք։ Ես նման բան ո՞նց կասեմ։ Լավ բան եթե ասեն, հավատացեք, որ կանեմ, ես վատ բան չեմ անի, հաստատ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























