Հայաստանում «սպիտակ» եւ «սեւ» աշխատավարձերի տարբերությունը իրականում մեծ չէ՝ ընդամենը մոտ 20%: Այս մասին մայիսի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանի գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ այդ մասին են վկայում միջազգային կազմակերպությունների վերջին ուսումնասիրությունների:

Այնուամենայնիվ, այն, որ գործատուները չեն ցանկանում գրանցել աշխատողներին եւ հարկեր  վճարել նրանց աշխատավարձերից, Հայաստանում արդիական խնդիր է: Ընդ որում, շատերը օրենքին հետեւում են միայն պատժվելու ահից՝ չմտածելով հասարակությունում սոցիալական  աններդաշնակության մասին: «Մենք պետք է օրենքին հետեւենք ոչ միայն նրա համար, որ հակառակ դեպքում կպատժեն: Աշխատողի գրանցումը նաեւ վերջինիս առողջության եւ աշխատանքային իրավունքների երաշխիքն է», - հայտարարել է Մակարյանը:

Նշենք, Հայաստանի ԱՎԾ-ի 2011թ. տվյալներով՝ ոչ պաշտոնապես զբաղվածություն ունի  հանրապետության աշխատող բնակչության  կեսից ավելին (52,1%): Ընդ որում՝ եթե քաղաքներում տոկոսը ցածր է՝ 24,5%, ապա գյուղերում պատկերն այլ է՝ 82,1%: