Մանրածախ առեւտրի հոնկոնգյան «Giordano» ցանցը հայտարարել է ողջ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական եւ Հարավային Ասիայում 40 նոր խանութների բացման ծրագրերի մասին:
Նորաձեւ հագուստի նոր խանութները բաց կլինեն 2015թ.-ին, եւ արդյունքում տարածաշրջանում դրանց ընդհանուր թիվը կհասնի 300-ի:Ինչպես գրում է «Gulf Business»-ը, խանութներ կբացվեն Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Հայաստանում, Եմենում, Շրի-Լանկայում, Բահրեյնում, Պակիստանում, Վրաստանում եւ Իրանում: «Giordano»-ն ձգտում է ընդլայնել իր ներկայությունը վիրտուալ աշխարհում, ուստի կավելացնի էլեկտրոնային վաճառքի իր ցանցն առաջիկա վեց ամսվա ընթացքում:«Գնորդներն այսօր ապրանքների եւ ուղիների ընտրության անսահմանափակ հնարավորություն ունեն, որոնց օգնությամբ կարող են գնումներ կատարել:
Մենք ընդլայնում ենք մեր ներկայությունը տարբեր թվային եւ սոցիալական մեդիաալիքների օգնությամբ»,- ասել է «Giordano Middle East»-ի կառավարող տնօրեն եւ «Giordano International»-ի գործադիր տնօրեն Իշվար Չուգանին:




























