Ֆակտորինգի մեխանիզմը Հայաստանում կարող է արդյունավետ լինել ամենատարբեր բեռների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Հայաստանում բեռնափոխադրումների ֆակտորինգի ծառայությունը համեմատաբար վերջերս է գործում, սակայն արդեն բավական արդյունավետ է, թեեւ դեռ միայն մեկ պատվիրատու կա, հավելել է նա:
«Գործընթացների նորությունը եւ դրանց երկարատեւության համար ժամանակ պահանջվեց պատվիրատուի հետ համաձայնության հասնելու համար: Բացի այդ պետք էր հաշվի առնել մեր սեփական ռիսկերը, չէ որ մենք մասնակցում ենք ֆակտորինգին եւ որպես բեռնափոխադրող, եւ որպես բեռնափոխադրողի երաշխավորող բանկում»,- նշել է Ռեբեցը:
Ֆակտորինգը Հայաստանում կարող է արդյունավետ լինել ամենատարբեր բեռների համար, հավելել է նա: «Ամեն ինչ կախված է վարկային պարտավորությունների համաժամանակյա իրագործումից: Ընդ որում վարկը փոխկապված է. ստացողը չի կարող օգտագործել այն այլ նպատակներով՝ բացառությամբ փոխադրումների վճարումը»,- նշել է Ռեբեցը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «ՌԵ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, որը կառավարում է Հայաստանի երկաթուղին 2008թ.-ից ի վեր:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկը հայտարարել է ֆակտորինգի նոր ապրանքի թողարկման մասին ՀԿԵ հաճախորդների համար: Հաճախորդները կարող են միջազգային բեռնափոխադրումների համար վճարելու հնարավորություն ստանալ: Իր հերթին ՀԿԵ-ն կարող է հաճախորդների համար վճարի մարման ժամկետը երկարաձգել:



























