«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչեւ մայիսի 7-ի ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի, Լուսավորչի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպաողների գազամատակարարումը:
Մայիսի 6-ի ժամը 9:00-ից մինչեւ մայիսի 8-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Զաքյան փողոցի թիվ 1, 3, 5, Ամիրյան փողոցի թիվ 3, 5, 5ա, Խորհուրդների փողոցի թիվ 13/1, 19 բազմաբնակարան շենքերի, «Արմենիա» հյուրանոցի, «Շիրակ» հյուրանոցի, Հ.Պարոնյանի անվան թատրոնի, ՀՀ Դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատի, Վճռաբեկ դատարանի, «Սեփականատեր Հակոբ Հակոբյան», «Մարաքեշ» ՍՊԸ, «Փերի» ՍՊԸ, «Մուշ» ԱԼՄ» ՍՊԸ, «Ֆոնդեքս կոմերցիալ» ՍՊԸ, «Շուկա» ՍՊԸ, «Գոհարիկ» ՍՊԸ հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:




























